Ամերիկուհի Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ իրեն պատվավոր հայ է զգում և սկսել է հայերեն սովորել:
Հիշեցնենք, որ Grand Slam շարքի մրցաշարերի 23-ակի չեմպիոնուհու ամուսինը Reddit սոցիալական ցանցի հայ հիմնադիր Ալեքսիս Օհանյանն է:
«Ես դանդաղ տեմպերով հայերեն եմ սովորում: Սխալ կլինի ասել ամեն օր, բայց սովորում եմ այնքան, որքան ժամանակը թույլ է տալիս:
Ալեքսիսն ինձ պատմում է հայերի, հայկական մշակույթի մասին: Շատ հայտնի հայեր կան, հայտնի գործարարներ: Դա շատ հետաքրքիր է և հաճելի: Նախկինում արդեն ասել եմ, որ ինձ պատվավոր հայ եմ զգում՝ ամուսնուս և դստերս գործոնով պայմանավորված»,- աշխարհի նախկին առաջին ռակետի խոսքը մեջբերել է TennisWorld-ը:
Աղբյուրը՝ tert.am