Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ռեփերներն ըստ Forbes-ի

Forbes ամերիկյան ֆինանսատնտեսական ամենահեղինակավոր ամսագիրը հրապարակել է 2018 թվականի ամենաբարձր վարձատրվող հիփ հոփ արտիստների վարկանիշային աղյուսակը: Ցանկը գլխավորել է ամերիկացի ռեփեր Շոն Քորի Քարթերը, նույն ինքը Jay-Z-ն: Երաժիշտը վերջին 12 ամիսների ընթացքում հասցրել է վաստակել 76,5 միլիոն դոլար Everything Is Love ալբոմի վաճառքից և On The Run II շրջագայությունից: Երկրորդ հորիզոնականում հայտնվել է Շոն Քոմսը, առավել հայտնի Puff Daddy-ն, այժմ (LOVE) մականվամբ: Հիփ հոփ արտիստը հասցրել է վաստակել 64 միլիոն դոլար, մեծ մասն իր ալկոհոլային խմիչքների վաճառքի միջոցով: Հաջողակ ռեփերների եռյակում Kendrick Lamar-ն է 58 միլիոն դոլարով:

Բաց մի՛ թող  Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխության հավանական հաղթողների անունները

Ամենաբարձր վարձատրվող ռեփերների թոփում է հայտնվել նաև՝  Drake-ը իր Scorpion ալբոմի վաճառքով, J. Cole-ն, Dr. Dre-ն և ռեփեր Nas-ը, նաև Pitbull-ը, Future-ը: 10-յակում էլ Kanye West-ն է 27,5 միլիոն դոլարով:

Ամբողջական ցանկն ու աստղաբաշխական թվերը կարող եք փնտրել ստորև:

1.Jay-Z 76.5 միլիոն դոլար

2. Diddy 64 միլիոն դոլար

3. Kendrick Lamar 58 միլիոն դոլար

4. Drake 47 միլիոն դոլար

5. J. Cole 35.5 միլիոն դոլար

6. Dr. Dre 35 միլիոն դոլար

7. Nas 35 միլիոն դոլար

8. Pitbull 32 միլիոն դոլար

9. Future 30 միլիոն դոլար

10. Kanye West 27.5 միլիոն դոլար

Ավելի մանրամասն՝ vnews.am