Սիրուշոն կմտնի՞ մեծ քաղաքականություն․ Ինչ սպասել մոտ օրերում

168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է կուսակցություն ստեղծել։

Ռ. Քոչարյանը մշտապես իր հարցազրույցներում հերքել էր ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին հարցադրումները, սակայն Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխությունից և դրան հետևած գործողություններից հետո նա «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ վերադարձել է քաղաքականություն:

Հարցին, թե վերադառնո՞ւմ է նա արդյոք քաղաքականություն, թե՞ ոչ, Քոչարյանը պատասխանել էր՝ «Համարեք, որ վերադարձել եմ»:

Եվ ահա, նա որոշել է ստեղծել կուսակցություն և մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

Վերջերս 168.am-ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ի պատասխան հարցի՝ եթե Քոչարյանը սկսի ակտիվ զբաղվել քաղաքականությամբ, ՀՀԿ-ն կլինի՞ նրա քաղաքական հենարանը, ասել էր, որ Հանրապետականն ու Քոչարյանն ունեցել են շուրջ 10-ամյա համագործակցության փորձ, Հանրապետականը եղել է կոալիցիոն 3 ուժերից և ամենամեծ կոալիցիոն ուժը, որ եղել է Ռ. Քոչարյանի իշխանության հիմնական հենարաններից մեկը:

Ըստ շրջանառվող լուրերի, սիրված երգչուհի Սիրուշոն ևս, անուղղղակի կերպով կներքաշվի քաղաքականության մեջ։

Եթե Քոչարյանը ստեղծի կուսակցություն, ապա նրա որդին ևս անմասն չի մնա այդ քաղաքական ուժից, և քարոզչական ասպարեզում գուցե իր դերն ունենա նաև Քոչարյանինհարսը՝ Սիրուշոն․․․

Երգչուհու հայրն արդեն իսկ իր դիրքորուշումն ու աջակցությունն է հայտնել ՀՀ երկրորդ նախագահին․․․

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում