Ժերար Դեպարդիեին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ

Երիտասարդ դերասանուհին, ում անունը չի բարձրաձայնվում, մեղադրել է հանրաճանաչ դերասանին սեռական ոտնձգությունների մեջ, հայտնում է Le Parisien-ն:

Աղբյուրի համաձայն Ֆրանսիայի ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել գործի շրջանակներում:

Հայտնի է միայն Դեպարդիեյին մեղադրող դերասանուհու տարիքը. նա 20 տարեկան է: Վերջին նույնիսկի նշել է, որ երկու անգամ է վերապրել այդ սարսափը:

Ի դեպ, ավելի վաղ արդեն իսկ նմանատիպ հոլիվուդյան սկանդալ էր եղել: Լոս Անջելեսի ոստիկանությունը քննում էր Քեվին Սփեյսիի կողմից իրականացված ենթադրյալ բռնաբարության գործը:

style.news.am