Հերթական աստղային սկանդալը. Անջելինա Ջոլին հանկարծակի հրաժարվել է «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի պրիկվելի նկարահանումներից

Անջելինա Ջոլին կրկին սկանդալի էպիկենտրոնում է: Անցած շաբաթ Բրեդ Փիթի հետ բաժանության գործով նրա փաստաբանը հրաժարվեց աշխատել դերասանուհու հետ, հիմնվելով Ջոլիի ոչ ադեկվատ լինելու վրա:

Այսօր հայտնի է դարձել, որ Ջոլին ցանկանում է «ոչնչացնել» նախկին ամուսնուն եւ նրանից պահանջում է միլիոնավոր դոլարներ՝ երեխաների համար (զույգն ունի վեց երեխա):

Բայց սա դեռ վերջը չէ, ի հայտ է եկել նոր սկանդալ: Դերասանուհին պետք է խաղար Come Away-ի  գլխավոր դերերից մեկում, որը հանդիսանում է «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի պրիկվելը, իսկ ֆիլմում Ալիսան եւ Պիտեր Պենը հայտնվում են միասին, որպես քույր եւ եղբայր:

Նկարահանումները պետք է սկսված լինեին երեկ, սակայն, բրիտանական The Sun-ին հայտնի է դարձել, որ դերասանուհին զանգահարել եւ վերջին պահին հրաժարվել է դրանցից:

Ջոլին ոչինչ չի բացատրել՝ պրոդյուսերներին թողնելով տարակուսանքի մեջ, ինչպես նաեւ նախածգի ապագան է թողել հարցականի տակ, որտեղ ներ են դրվել միլիոնավոր դոլարներ:

Մինչ այժմ 43-ամյա դերասանուհու ներկայացուցիչները ստեղծված իրավիճակին որեւէ մեկնաբանություն չեն տվել: Պրոդյուսերները դեռ մտածում են Ջոլիին փոխարինող գտնելու մասին: Իսկ մամուլը ենթադրում է, որ Ջոլի եւ Փիթ զույգի բաժանության գործում ինչ-որ բան դերասանուհու օգտին չի եղել: Ամեն դեպքում բոլորը կարծում են, որ Ջոլիի պահվածքը ոչ պրոֆեսիոնալ է:

Աղբյուրը՝ style.news.am