Օրեր առաջ լույս աշխարհ է եկել դերասան Սոս Ջանիբեկյանի և հաղորդավարուհի, ոճաբան Մադոննայի առաջնեկը: Շոու բիզնեսի ամենագեղեցիկ ու ներդաշնակ զույգը աղջիկ է ունեցել: Նորաթուխ մայրիկն ու փոքրիկն իրենց լավ են զգում: Մենք կապ հաստատեցինք Մադոննայի հետ, ով այդ պահին բժշկական հետազոտություն էր անցնում և չկարողացավ պատասխանել հարցերին: Երջանիկ մայրիկի հետ հարցազրույցը խոստանում ենք ներկայացնել ավելի ուշ:
Նշենք, որ 24-ամյա հաղորդավարուհին հղիության ամբողջ ընթացքը հրաշալի է տարել ու գրեթե չի դադարել աշխատել: Նա բազմիցս հարցազրույցներում նշել է, որ բախտը բերել է ամուսնու հարցում, և որ երեխա ունենալու լուրը միայն դրականորեն է ազդել իր և ամուսնու վրա: Սոսն ավելի ուշադիր ու հոգատար է դարձել իր երկու աղջիկների հանդեպ:
Աղբյուր՝ blognews.am