Ռուսաստանաբնակ հայտնի մերկապարուհի Վարդան նոր լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջում:
Պարուհին լուսանկարվել է մեքենայի մեջ և հրապարկմանը կից գրառում կատարել. «Ինձ դաստիարակելն արդեն ուշ է, ես անամոթ եմ մեծացել: Ընկերներ, ես 33 տարեկան եմ. Ես տանից հեռացել եմ 14 տարեկանում, ինչպես տեսնում եք՝ չեմ կործանվել: Անուն եմ վաստակել, երկու բարձրագույն կրթություն ստացել և կառուցել իմ փոքրիկ բիզնես-կայսրությունը:
Պարն իմ կյանքն է: Այնտեղ ես ինձ այնպիսին եմ դրսևորում, ինչպիսին որ ցանկանում եմ: Ես երբեք ծնողներիս կարծիքը չեմ հարցրել այդ թեմայի հետ կապված, առավել ևս չեմ պատրաստվում լսել ինձ բոլորովին անծանոթ մարդկանց հիմարությունները: Դուք պարզապես վախենում եք, որ ձեզ չեն սիրի, եթե ցույց տաք ձեր իրական ցանկությունները: Դուք վախենում եք, որ ձեզ կդատապարտեն: Ձեզանից շատերն արդեն մոտ 40 տարեկան են, բայց դեռ շարունակում են ապրել «օրագրի գնահատականներով»: Ի՞նչ եք կարծում՝ ինձ իմ պահվածքի համար պե՞տք է 2 նշանակեն: Միայն, թե ես իմ օրագիրը նետել եմ, երբ 14 տարեկան էի»:
Աղբյուրը՝ blog.168.am