Ագնեսա Շահնազարյանը մայրիկ է դարձել

Այսօր Էրեբունի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել դերասանուհի, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանի առաջնեկը: Դերասանուհուն ծննդաբերության հարցում օգնել է բժիշկ Անդրանիկ Պողոսյանը:

Aysor.am-ի տեղեկություններով՝ նորաթուխ մայրիկը որդի է ունեցել, ում անվանել են Դանիել: Եվ մայրը, և նորածինն իրենց լավ են զգում:

Շնորհավորում ենք Ագնեսա Շահնազարյանին, փոքրիկ Դանիելին էլ մաղթում առողջ ու անհոգ մանկություն: