Ժաննա Բուտուլյանը, Կարեն Ասլանյանը և այլ հայտնիներ՝ Գևորգ Մարտիրոսյանի` Ապրիլյան պատերազմին նվիրված տեսահոլովակում

Երգիչ Գևորգ Մարտիրոսյանը երեկ նոր տեսահոլովակ է նկարահանել «Քաջ զինվոր» երգի հիման վրա, որի ռեժիսորը Խաչիկ Եղոյանն է։ Երգը հեղինակել է Րաֆֆի Ալթունյանը։

Երգչի պրոդյուսեր Սամվել Ղազարյանը տեսահոլովակի բեքսթեյջ լուսանկարները տրամադրել է Tert.am Life–ին ու պատմել, որ նկարահանումներն իրականացվել են անտառում, որտեղ, ըստ սյուժեի, զինվորները հանգստանում են։

Գևորգի նոր տեսահոլովակում նկարահանվել են Ժաննա Բուտուլյանը, Կարեն Ասլանյանը, Հայկ Մուրադյանը, Րաֆֆի Ալթունյանը։

Տեսահոլովակի սկզբում պատերազմական իրավիճակ չկա, զինվորները հանգստանում են անտառում։ Թե զարգացումներն ինչ ուղղությամբ են գնում, Սամվելը չցանկացավ բացահայտվել, սակայն հայտնեց, որ  ունեցել են նաև մարտական տեսարաններ։

Ըստ Սամվելի` այդ տեսարանների նկարահանումը մեծ բարդություն չի ենթադրել։ Դերասանները հատուկ պատրաստվածության խնդիր չեն ունեցել:

«Դերասանները շատ լավ արեցին այն, ինչ պահանջվում էր իրենցից»։

Աշխատանքը նվիրված է Ապրիլյան պատերազմին։ «Ապրիլի 2–ին` պատերազմի տարելիցի օրը, պրեմիերան անել չենք հասցնի, սակայն ապրիլի առաջին օրերին, ամենայն հավանականությամբ, ապրիլի 4–ին, կներկայանենք տեսահոլովակը»,– նշեց պրոդյուսերը։

Աղբյուրը՝ life.tert.am