Մայլի Սայրուսը և Լիամա Հեմսվորթը պատրաստվում են ամուսնանալ

Տեղեկություններ են շրջանառվում, որ 25-ամյա Մայլի Սայրուսը և 28-ամյա Լիամա Հեմսվորթի պատրաստվում են ամուսնանալ:

«Նրանք միմյանց սիրում են արդեն 9 տարի, սակայն հիմա  է պահը հասունացել:  Նախկինում նրանց ամուսնությանը խոչընդոտում էր կարիերան, տարիքը»,-նշել է  աղբյուրը` հավելելով, որ նախկինում Լիամայի ծնողները այնքան էլ լավ չէին վերաբերվում  որդու սիրելիին:

«Այն դեպքում, երբ Մայլիի ծնողները միշտ սիրել են Լիամային, նրա մայրն ու հայրը զարմացած էին նրանց շուրջ ծագած սկանդալներից: Սակայն հիմա ամեն ինչ փոխվել է` Մայլին մեծացել է, թողել է վնասակար սովորություները, և հիմա նրա սիրելիի ծնողները փոխել են իրենց վերաբերմունքը Մայլիի հանդեպ:

Ինչպես նշում են շատերը, այս հարցում բավական մեծ դեր է խաղացել Էլզա Պատակին՝ Լիամայի եղբոր կինը: Էլզան և Մայլին միշտ էլ շատ մտերիմ են եղել և Էլզան իրականում նրան աջակցել է այս հարցում»,-նշել է աղբյուրը:

Նրանք մոտ ապագայում չեն պատրաստվումա ամուսնանալ, քանի որ շատ լուրջ են վերաբերվում այս թեմային:

«Մայլին շատ նպատակներ ունի հարսանեկան միոջացառման հետ կապված:  Նա ցանկանում է  հասարակ միջոցառում, սակայն նա ցանկանում է, որ այն տեղի ունենա ամառանոցում` ռանչոյում: Նրանք ոչինչ ոչ մեկի չեն ասում, քանի որ Մայլին շատ գաղտնապահ է: Խնջույքի մասին ընկերները կիմանան ամենավերջին պահին»,-նշել է  աղբյուրը:

Աղբյուրը՝ life.panorama.am