«Դա ինձ դուր է գալիս, քանի որ նշանակում է՝ ողջ եմ». Ջոլին պատմել է ծերանալու նախանշանների մասին

Հոլիվուդյան գերաստղ Անջելինա Ջոլին InStyle ամսագրին տված հարցազրույցում պատմել է ծերանալու  նախանշանների մասին՝ նկատելով, որ որքան ավելի շատ է մեծանում, այնքան ավելի շատ նմանություն է նկատում հանգուցյալ մոր հետ:

«Ես նայում եմ հայելու մեջ ու տեսնում, որ նման եմ մորս, և դա ինձ ջերմացնում է: Երբ նկատում եմ, որ ծերանում եմ, դա ինձ դուր է գալիս, քանի որ նշանակում է, որ ես ողջ եմ: Ես ողջ եմ, ու այդ պատճառով ծերանում եմ»,- անկեղծորեն պատմել է 42-ամյա Ջոլին:

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ չի հավանում ծերանալու հետևանքով առաջացող արտաքին թերությունները: Բայց միևնույն ժամանակ նրան դուր է գալիս, որ մեծանալով ավելի շատ է նմանվում իր ընտանիքին:

Աղբյուրը՝ tert.am