Ամերիկյան փոփ–երգչուհի Ռիհաննան իր երկրպագուներին կոչ է արել ջնջել Snapchat հավելվածն այն բանից հետ, երբ այնտեղ գովազդ է հայտնվել, որը ծաղրում է 2009 թվականին իր այն ժամանակվա զուգընկեր Քրիս Բրաունի՝ իր վրա հարձակումը։
Snapchat-ում տեղադրված գովազդում օգտատերերին հարց են տալիս. «Ո՞րը կնախընտրեիք՝ ապտակել Ռիհաննային, թե հարվածել Քրիս Բրաունին»:
Խոսքը սկանդալային պատմության մասին է, որ տեղի է ունեցել տասը տարի առաջ, երբ Քրիս Բրաունը ձեռք էր բարձրացրել Ռիհաննայի վրա։ Նրան այն ժամանակ ձերբակալել էին՝ ընտանեկան բռնության մեղադրանքով։
«Snapchat»-ից վստահեցնում են, որ գովազդը «զզվելի է եղել»։ Նրանք հավատացնում են, որ հոլովակը չպետք է հայտնվեր կայքում։
«Ցավում ենք, մենք արսափելի սխալ ենք գործել.. Մենք հետաքննություն կանցկացնենք, թե ինչպես է դա տեղի ունեցել, որպեսզի վստահ լինենք, որ դա երբեք չի կրկնվի»,– ասվում է ընկերության հայտարարության մեջ։