«Երբեք որևէ մեկին ոչինչ չենք խոստանում». Արամ MP3-ն՝ «Լավ երեկոյի» շուրջ բարձրացած աղմուկի և Լիլիի հայտարարության մասին

Արամ MP3-ն անդրադարձել է «Լավ երեկոյի» վերջին եթերի շուրջ բարձրացած աղմուկին և գրել.

«Ժողովուրդ ջան, անկեղծ նման մեծ աղմուկ չէի սպասում հանրությունից ու ԶԼՄ-ներից՝ մեր վերջին եթերի կապակցությամբ: Ուզում եմ հստակ պատասխանել ինձ ուղղվող հարցերին. մեր բոլոր հյուրերին մենք նախօրոք տրամադրում ենք այն հարցերը, որոնք հնչելու են հաղորդման ընթացքում, սակայն մոնտաժի իրավունքը պատկանում է հաղորդման ստեղծագործական թիմին միայն և է, քանի որ հաղորդման իմպրովիզացիոն բնույթն ու սպոնտանությունը հենց հաղորդման հանգույցն են ու հաջողության գրավականը: Մենք մեծապես հարգում ենք բացառապես մեր բոլոր հյուրերին՝ անկախ հաղորդման հումորային ձևաչափից: Մեզնից որևէ մեկը եթերում միտում չի ունեցել երբևէ որևէ մեկին նեղացնելու: Եթե ստեղծվել է նման թյուր կարծիք կամ մեր հաղորդումը դիտարկվել է այդպես, ապա վստահ եմ, որ գոնե այս տողերից հետո մարդիկ կհասկանան՝ դա այդպես չէ:

Հուսանք՝ ըմբռնումով ու ներողամտորեն կմոտենաք: Մենք սիրում ենք մեր հանդիսատեսին ու պատրաստում ենք հաղորդում Ձեր ժամանցը հետաքրքիր դարձնելու համար:
Ուզում եմ վստահեցնել, որ թե՛ վերջին հաղորդման ընթացքում և թե՛ նախորդ հաղորդումներում, ես և հաղորդման ստեղծագործական կազմը միտում չենք ունեցել վիրավորելու որևէ մեկին»։