«Հեռանալ Հայաստանից և դրսում գոնե մի փոքր հաջողություն ունենալ». Գևորգ Հարությունյան

ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է  «Դեպի Եվրատեսիլ»  մրցույթի մասնակից, երգիչ Գևորգ Հարությունյանը:

Եվ այսպես, Գևորգ, սկսեցինք,Քանի՞ րոպե/ժամ է հայելին իր առաջ պահում Գևորգին:

-Ես Գևորգի և հայելու տեղերը հարցի մեջ կփոխեի)))

Երբ մեկն ասում է «Գևորգը»զրուցակիցը հարցնում է «Ո՞ր Գևորգը»Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս եննկարագրում Ձեզ

-Երգող-պարող ռեժիսորը )))

Լիարժեքորեն հայկական շոուբիզնեսին ինտեգրվելու ցանկություն կա՞:

-Հայկական շոուբիզնես, որ լիներ, ցանկություն միանշանակ կլիներ:

Բարև գեղեցկուհի» գրում են աղջիկներին խոսեցնող տղաներըիսկ ինչկերպ են աղջիկները խոսեցնումտղաներին:

– Աղջիկները խորամանկ են նույնիսկ այս հարցում, և չես իմանա՝ մտքին ինչ կա:

Ռեստորանային քեֆերի ժամանակ պարողների՞թե՞ ծափ տվողների շարքերում եք:

– Եթե հայտնվում եմ այդ միջավայրում լավագույն փրկությունը պարելն է, թե չէ անհնար է նստել, կողքից նայել այդ ամեն ինչին, առավել ևս լսել, ավելի ճիշտ՝ կորցնել լսողությունը այնտեղ հնչող դմբդմբոցներից:

Արդա՞ր «Դեպի Եվրատեսիլ» էր:

– Այո, նախադեպը չունեցող:

Հայաստանում հաջողության հասնելու համարանհրաժեշտ է

– Հեռանալ Հայաստանից և դրսում գոնե մի փոքր հաջողություն ունենալ:

Ֆիլմորը ստիպել է Ձեզ հուզվել:

-Առհասարակ շատ են եղել այդպիսի ֆիլմերը: Շատ եմ սիրում դրամաներ, որտեղ մարդ չի մեռնում, ոչ ոք հոնգուր-հոնգուր չի լացում, բայց ֆիլմի ավարտվին քո ներսում ամեն ինչ խառնված է լինում:

Քանի՞ մարդ է ապրում սոցցանցերի Ձեր սև ցուցակներում:

– Դեռ որևէ մեկին ես այդ հաճույքը չեմ պատճառել:

Քանի՞ օր կարող եք ապրել 100 հազար դրամով:

-7 օր:

Հաղթե՞նք այս տարի Եվրատեսիլումթե՞ պարտվենքոր իմանան ինչ կորցրինու առհասարակ փակենքէս Եվրատեսիլըգնա)))

-Իհարկե կուզենամ, որ հաղթենք, բայց նախ պետք է եզրափակիչ անցնելու մասին մտածել, իսկ եվրատեսիլի թեման էլ որ փակենք, էլ ինչ անենք )))

Ձեր սիրելի օծանելիքը:

– Փոփոխական բնավորություն ունեմ,  և օծանելիքներն անընդհատ փոփոխվում են ինձ մոտ, ինչպես և շատ այլ բաներ իմ կյանքում: Ես անընդհատ փնտրտուքների մեջ եմ, բացի դրանից կենցաղային ավելորդ ինֆորմացի մտքումս երբեք չի մնում՝ մեքենաների համարներ, օծանելիքի անուններ, ով ում թոռն է և այլն:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում