Հոլիվուդյան աստղ Ջենիֆեր Լոպեսի ընկերը մարզում է Քարդաշյան քույրերին, գրում է Daily Star-ը:
Լոպեսի ընտրյալ Ալեքս Ռոդրիգեսը սովորաբար ժամանակն անցկացնում է ընկերուհու հետ, սակայն հինգշաբթի նա լիովին Քարդաշյանների տրամադրության տակ է եղել, գրում է պարբերականը։
42-ամյա նախկին բեյսբոլիստն օգնել է քույրերին Keeping up with Kardashians ռեալիթի շոուի նկարահանումների ժամանակ։ Այս անգամ Քարդաշյանների ընտանիքը բեյսբոլ է խաղացել երգիչ Տիտո Ջեքսոնի ընտանիքի հետ։
Պարբերականը նշում է, որ Քիմը մտերիմ է Ջենիֆերի հետ, և հնարավոր է`նրա միջոցով է ծանոթացել նախկին մարզիկի հետ։ Բացի Քիմից, Քլոեից և Քենդալից, մարզումներին ներկա են եղել նաև Քրիս Ջեներն ու Ջոնաթան Չեբանը։
Քիմը մարզումներին է գնացել նորածին դստեր հետ, որին հունվարին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։
Աղբյուրը՝ armeniasputnik.am