Քլոե Քարդաշյանը հայտնել է ապագա երեխայի սեռը

33-ամյա հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը դուստր է ունենալու։ Այդ մասին նա հայտնել է «Քարդաշյանների ընտանիքի» ռեալիթի շոուի հերթական սերիայում։

Երեխայի հայրը բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնը, ով չափազանց հոգատար վերաբերմունք է ցուցաբերում Քլոի նկատմամբ հղիության շրջանում։ Զույգը հանդիպում է 2016 թվականի օգոստոսից։

Ավելի վաղ Քլոեն գանգատվել էր հղիության ժամանակ սեքսի ընթացքում առաջացող անհարմարություններից։

Աղբյուրը՝ 1in.am