ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է դերասան Ալեքսանդր Բաբասյանը:
Նշենք, որ դերասանն այս պահին նկարահանվում է A TV հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Կայարան» հեռուստասերիալում:
-Եվ այսպես, Ալեքսանդր, սկսեցինք,
Ի՞նչ կանի Լիլիթը, եթե Դուք ավելորդ քաշ հավաքեք:
-1-ին հերթին սթրես կտանի, երկրորդ՝ կնստեցնի ինձ դիետայի վրա:
-Օրվա ընթացքում ամենաշատը որքա՞ն գումար կարելի է ծախսել:
-Անսահման:
–Լսել կնոջն ու անել դրա ճիշտ հակառակը, համաձա՞յն եք:
-Իհարկե, այսինքն՝ պետք է լսել կնոջն ու անել այն, ինչ դու ես ուզում:
-OPEL մակնիշի մեքենա չեք վարի, որովհետև…
-Որովհետև ես վարում եմ միայն Mercedes:
-Քանի՞ մետր բարձրությունից կնետեք նրան, ով կհամարձակվի խառնել Ձեր մազերը:
-Օօօ՜, Ջոմոլունգմայից )))
-Ի՞նչ անել, եթե բլոտի խաղընկերը 4 տուզ ունենալու դեպքում, ոչինչ չի խոսում:
-Պետք է նախաձեռնությունը վերցնել ձեռքդ ու խոսել:
–Քանի՞ բաժակ խմելու դեպքում է Ձեր սթափությունը մնում անցյալում:
-Երբեք:
-Ի՞նչ կպատասխանեք, եթե որևէ մեկը խիզախի Ձեզ հարցեր տալ աստղային հիվանդությունից:
–Ես աստղային հիվանդությունով չեմ տառապում, հետևաբար այդ մասին հարցերի պատասխանները չգիտեմ պարզապես:
–Դրամապանակի վերջին գումարով խրախճանք անենք, թե՞ պահենք նեղ օրվա:
-Իհարկե խրախճանք:
-Անշարժ գույքի գործակալություն vs սրճարան vs դերասանական կարիերա:
-3-ն էլ պիտի առաջընթաց ապրեն:
-Քանի՞ մարդ է նայում ինստագրամյան Ձեր սթորիները:
-5 հազարից 7 հազար:
–Վատ դրության մեջ հայտնվելիս առաջին մարդն ում զանգահարում եք:
-Եղբորս:
-Ի՞նչ կարող է անել Ձեր որդին, երբ Դուք քնած եք:
-Երբ քնած եմ, որդիս գալիս համբուրում է այտերս, աչքերս, քիթս))
–3 անուն, ում հետ կուզենաք 2018-ին ավելի շատ ժամանակ անցկացնել:
-Ալեքսանդր, Ալեքսանդր և Լիլիթ:
-Տղամարդիկ ինքնավստահ են, երբ..
-Իրոք տղամարդ են:
–Ինչպե՞ս կարելի է պաժել կնոջը:
-Խոսքով:
–Ինչպիսի՞ն են փեսա-զոքանչ հարաբերությունները:
-Ֆանտաստիկ լավ:
-Որևէ ապրանք, որ գրել եք ապառիկով:
-Ըըը, հեռուստացույց:
-Ձեռքներդ դրեք խղճին ու ասեք՝ մի ուտեստ, որը Ձեր կնոջ մոտ այդքան էլ լավ չի ստացվում:
-Քյուֆթա:
– Ո՞ր տարիքում է եղել Ձեր առաջին համբույրը:
-18 տարեկանում:
-«Կայարան» ֆիլմում Առնոյի կերպարի բնավորության ո՞ր գծերը Ձեզ դուր չի գալիս:
-Բոլոր գծերը ինձ դուր են գալիս, չկա մի բան, որ իմ սրտով չէ:
-Լիլիթի ամենառոմանտիկ քայլը Ձեզ ուղղված:
-Երբ դեռ ամուսնացած չէինք, մեկ օրով Մոսկվայից եկավ Հայաստան ու նույն օրն էլ հետ դարձավ, որովհետև հենց այդ օրն ինքն էր ամենից շատ ինձ պետք:
-Որտե՞ղ կարելի է Ձեզ տեսենել երեկոյան ժամերին:
-Միայն Երևանի կենտրոնում:
-Եվ վերջում՝ մարդկանց մեջ 3 հատկանիշ, որոնք տանել չեք կարողանում:
-Ստախոսություն, դավաճանություն, անպատասխանատվություն:
Աղբյուրը՝ ArenNews.am