Տեսնես Դինաակոպովնաները գիտակցու՞մ են իրենց տհասության ու հանցագործության աստիճանը. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը  ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է արել.

«Գետինը բացվեր, մտնեինք մեջը, ԱՄՈԹԻՑ ՈՒ ԱՆՃԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ։ Եվ ՋՂԱՅՆՈՒԹՅՈՒՆԻՑ տեսնես Դինաակոբովնաները գոնե գիտակցու՞մ են իրենց մեղքի, տհասության ու հանցագործության աստիճանը ….»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանին և ՀՀ քաղաքացիներ Դիանա Գրիգորյանին, նույն ինքը՝ Դինա Ակոպովնային  և Հրաչյա Աթոյանին վերջերս մեղադրանք առաջադրվեց ԱՄՆ դաշնային երդվյալների հանձնաժողովի կողմից մուտքի վիզաների հետ կապված խարդախության համար, ըստ որի նրանք շահույթ ստանալու նպատակով Հայաստանի քաղաքացիներին անօրինական ճանապարհով բերել էին ԱՄՆ: