Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հուզիչ գրառմամբ շնորհավորել է իր հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի ծննդյան օրը:
«Շնորհավո՛ր ծնունդդ, հայրի՛կ: Այնքան եմ կարոտում քեզ: Ես պատվիրեցի քո սիրելի Ռալֆ տորթը, որ նշեմ: Սիրում եմ քեզ», – գրել է Քարդաշյանն Instagram-ում` հրապարակելով հոր լուսանկարը:
Աստղի գրառումը 7 ժամում հավանել է ավելի քան 992 հազար օգտատեր:
Հայ իրավաբան Ռոբերտ Քարդաշյանը ծնվել է 1944 թվականի փետրվարի 22-ին՝ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում:
Նա մահացել է 2003 թվականի սեպտեմբերի 30-ին, 59 տարեկանում, կերակրափողի քաղցկեղից:
Աղբյուրը՝ tert.am