Ռիհաննան իր 30-ամյակին նկարվել է «Ես ատում եմ Ռիհաննային» գրությամբ շապիկով (լուսանկար)

Բարբադոսի փոփ–աստղը նոր, օրիգինալ միջոց է մտածել նշելու իր 30 ամյակը՝ փետրվարի 20-ին։ Ծննդյան նախօրեին երգչուհին Instagram-ում լուսանկար է տեղադրել, որտեղ ինքը «Ես ատում եմ Ռիհաննային» գրությամբ շապիկով է։ Երգչուհին բացատրել է, որ մտնում է հասուն կյանք և այժմ ընդունում է չմտածված արարքների ամբողջ պատասխանատվությունը։ Շապիկի վրա ավելի փոքր շրիֆտով գրված է. «Մի հավատացեք նրանց, ովքեր 30-ից երիտասարդ են»։ Լուսանկարի տակ նա լակոնիկ գրառում է արել. «Վերջին օրը, երբ դեռ կարող ես սխալ որոշում կայացնել և արդարանալ, որ դու ընդամենը քսան քանի տարեկան ես»։

«Երկրպագուներին նախկին մեղքերը խոստովանելը նոր թրենդ է ամերիկյան հայտնիների մոտ։ Բացի այդ սա այնքան էլ վատ միջոց չէ գովազդելու 130 դոլար արժողությամբ ֆիրմային շապիկը»,– գրում է Vogue ամսագիրը։

Աղբյուրը՝ 1in.am