Ջեննիֆեր Էնիսթոնը շտապ վաճառում է առանձնատունը, որտեղ կայացել է իր ու Ջասթին Թերուի հարսանիքը

Դերասանուհի Ջեննիֆեր Էնիսթոնն ու Ջասթին Թերուն ամուսնալուծվում են 7 տարի հարաբերություններից ու 2 տարի ամուսնական կյանքից հետո: Համացանցում են հայտնվել զույգի ամուսնալուծության որոշ փաստեր: Աղբյուրների հաղորդմամբ, ամուսնության ժամանակ ստորագրած պայմանագրով նախատեսվում էր, որ ամուսնալուծության դեպքում հարսանիքից առաջ նրանց ունեցած ողջ սեփականությունը պատկանելու է ամեն մեկին առանձին: Իրավաբանական փաստաթուղթն արդեն ուժի մեջ է մտել:
Ջեննիֆեր Էնիսթոնը վաճառքի է հանել Բել-Էյր թաղամասում գտնվող իր առանձնատունը, որը գնել էր  2011թ.-ին ու որտըեղ էլ 2015թ.-ին կայացել էր նրանց հարսանիքը: Վաճառքից ստացած ողջ գումարը պատկանելու է Ջեննիֆերին՝ չնայած համատեղ տան վրա գումար է ծախսել նաև Ջասթինը:
Ըստ տեղեկությունների, առանձնատունը վաճառվում է 15մլն դոլարով: Ջեննիֆերն իր համար նոր տուն է փնտրում:
Աղբյուրը՝ life.panorama.am