Աննայի եւ Մովսեսի նոր ֆոտոշարքն ու սիրելիի կողքին արթնանալու պարտադիր պայմանը

BRAVO.am-ի սիրային բլից հարցերին պատասխանել են Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանը: Թե որքանով են նման կամ տարբեր սիրո մասին դերասան-ամուսինների պատկերացումները, կարդացեք նյութում, որն ուղեկցվում է նոր ֆոտոշարքի կադրերով:

Աննա. Սերը լավագույն զգացումն է:
Մովսես. Սերը կփրկի աշխարհը:

Աննա. Սիրել՝ նշանակում է ապրել:
Մովսես. Սիրել՝ նշանակում է չկարողանալ բացատրել, թե ինչ է նշանակում սիրել:

Աննա. Այո, կա սեր առաջին հայացքից:
Մովսես. Այո, կա սեր առաջին հայացքից:

Աննա. Սիրահարվածները նման են այլմոլորակայինների:
Մովսես. Սիրահարվածները նման են պինգվինների:

Աննա. Սիրո իմ եղանակը գարունն է:
Մովսես. Սիրո իմ եղանակն աշունն է:

Աննա. Տղամարդու արտաքինում ինձ գրավում են խելացի աչքերը, վանում են բաց գույնի մազերը:
Մովսես. Կնոջ արտաքինում ինձ գրավում է բնական գեղեցկությունը, վանում են արհեստական միջամտությունները:

Աննա. Տղամարդը պետք է լինի ուշադիր:
Մովսես. Կինը պետք է լինի հնազանդ:

Աննա. Կյանքն առանց սիրո չեմ պատկերացնում:
Մովսես. Կյանքն առանց սիրո… Չկա սեր` չկա կյանք:

Աննա. Երբ սիրում ես, ժպտում ես:
Մովսես. Երբ սիրում ես, երջանիկ ես:

Աննա. Հանուն սիրո պատրաստ եմ գրեթե ամեն ինչի:
Մովսես. Հանուն սիրո պատրաստ եմ գրեթե ամեն ինչի:

Աննա. Սիրած էակի կողքին արթնանալը երջանկություն է:
Մովսես. Սիրած էակի կողքին արթնանալը պարտադիր է:

Աննա. Սերը կարմիր է:
Մովսես. Սերը բաց փիրուզագույն է:

Աննա. Մինչ ամուսնանալը պետք է հասունանալ:
Մովսես. Մինչ ամուսնանալը պետք է համոզված լինել, որ սիրում ես:

Աննա. Իմ առաջին համբույրը նման էր երազի:
Մովսես. Իմ առաջին համբույրը նման էր իմ երկրորդ համբույրին:):

Աննա. Երբ սիրում ես, պետք է զիջես:
Մովսես. Երբ սիրում ես, պետք է պայքարես:

Աննա. Սիրո տոնը նշելու վայրը կարեւոր չէ, կարեւորը միասին լինելն է:
Մովսես. Սիրո տոնը նշելու լավագույն վայրը տիեզերքն է:

Աղբյուրը՝ bravo.am