Անջելինա Ջոլին ավարտում է դերասանական կարիերան և լքում Հոլիվուդը. ԶԼՄ-ներ

Ավստրալական New Idea պարբերականում զետեղվել է նյութ, որում հաղորդվում է, որ հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին կարող է դադարեցնել ֆիլմերում նկարահանումներն ու նվիրել իրեն քաղաքական գործունեության։

Նախնական տեղեկություններով՝ հեռուստաէկրանների աստղը Լոս Անջելեսից Լոնդոն կուղևորվի, որպեսզի բրիտանական կառավարությունում փախստականների հարցերով խորհրդականի պաշտոն զբաղեցնի։

Պարբերականը նշում է, որ Ջոլին պատրաստ է նման պատասխանատու որոշում ընդունել, քանի որ Բրեդ Փիթից ամուսնալուծությունը դարձել է նրա համար դժվար կենսական շրջան։ Ներքին աղբյուրների հաղորդմամբ՝ Ջոլին այլևս ուժ չունի կինոարդյունաբերությունում աշխատելու և նկարահանման հրապարակներում նախկին ամուսնու հետ ընդհարվելու համար։

Աղբյուրը՝ 1in.am