Երգիչ Մհերը, ով հարցազրույցներ տալու առումով ակտիվացավ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին մասնակցելուց հետո, փորձում է առաջին քայլերն անել սոցիալական ցանցում սեփական փիառի համար, ինչպես նաև փորձում է հանրությանը սովորեցնել իր պաշտոնական կայքէջի «տեղը»:
Ես որպես հանրության ներկայացուցիչ ու երգիչ Մհերի երգերի մեծ մասի սիրահար փորձեցի օգտվել նրա փիառ թիմի ուղեցույցից:
Ֆեյսբուքյան «պատիս» հայտնվեց գովազդ որտեղ երգիչը հորդրում էր միանալ իր պաշտոնական էջին ու այս հորդորը արդեն երկար ժամանակ է ֆեյսբուքյան գովազդի շնորհիվ տարածվում է:
Ահա լուսանկարը
Պարզվում է՝ նրա ֆեյսբուքյան էջին հետևելու համար պետք է դու սեղմես իր անուն ազգանունի վրա նոր բացվի էջը ու հավանես, քանի որ Մհերի փիառշիկները որոշել են մի ձեռքով երկու ձմերուկ բռնել ու «ձեռի հետ» տարածել Մհերի պաշտոնական կայքը:
Դե ես էլ որպես միամիտ երկրպագու փորձեցի «ուտել փիառշիկների կուտը» ու նաև կայք մտնել` հասկանալու համար, թե ինչ է այնտեղ կատարվում:
Այս լուսանկարից պարզ է դառնում ու ցանկություններս մնացին միայն ցանկություն, քանի որ փիառվող կայքը չի աշխատում:
Կարճ ասած` խեղճ տղան վճարում է, որ մարդիկ զբաղվեն իր սոցիալական ցանցի փիառով և կայքի փիառով, բայց երկու տեղն էլ բարդակ է ու անիմաստություն:
Հուսանք Մհերի շրջապատում կգտնվի մարդ ով այս նյութը նրան կհասցնի ու կկանգնացնի Մհերի անիմաստ ծախսերը:
Աղբյուրը՝ boomnews.am