Ալիսիա Վիկանդերը հազվադեպ է հարցազրույցներ տալիս, մանավանդ եթե խոսքը վերաբերվում է իր ու դերասան Մայքլ Ֆասսբենդերի հետ հարաբերություններին:
Ինչպես գրում է tatler.ru-ն, նրանց հարսանիքը տեղի էր ունեցել Իբիցայում՝ միայն ամենամտերիմ մարդկանց շրջապատում:
Ամերիկյան Vogue ամսագրին տված հարցազրույցում Ալիսիան նշել էր. «Պարզապես կան բաներ, որոնք պետք է մնան անձնական»:
Ֆասսբենդերի հետ կյանքի մասին նա խոսում է նույնպես բավականին զուսպ.
«Ես երբեք չեմ եղել այնքան երջանիկ, որքան հիմա եմ»:
Զույգը ծանոթացել է 2014 թվականին՝ «Լույսն օվկիանոսում» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Նրանց համար միասին աշխատելը հեշտ ու հաճելի էր և, բնականաբար, ոչ ոք չզարմացավ, երբ էկրանների վրա բեմադրվող սիրավեպը փոխադրվեց իրական կյանք:
«Նա ավելի փորձառու է, քան ես, սակայն նկարահանումների ժամանակ միշտ հարցնում էր իմ կարծիքը, ցանկանում, որպեսզի ես էլ գաղափարներ տամ:
Արդեն այս տարվա մարտին էկրաններին կհայտնվի նրա նոր աշխատանքը՝ «Tomb Raider. Լառա Կրոֆտ» ֆիլմը:
Երբ հայտնի դարձավ, որ գլխավոր դերում է լինելու Վիկանդերը՝ շատերը տարակուսեցին. արդյո՞ք նուրբ շվեդուհին կհաղթահարի այդ դերը, որը շատերի մոտ դեռ ասոցացվում է Անջելինա Ջոլիի հետ:
Անշուշտ՝ լուրջ մրցակցություն է, սակայն դատելով թրեյլերներից՝ Ալիսիան պատվով է անցել այն:
Իր նոր հարցազրույցում դերասանուհին նաև խոսել է հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի հետ կապված սկանդալին:
«Ես ուղղակի շոկի մեջ էի, երբ կարդում էի բոլոր այդ պատմությունները: Դա նողկալի էր: Ես լսել եմ, որ Վայնշտեյնը մի մարդ է, որը պատրաստ է ամեն ինչի իր ուզածին հասնելու համար, սակայն չէի էլ կարող ենթադրել, որ խոսքը սեռական ոտնձգությունների մասին է: Ինքս երբեք չեմ հայտնվել նման իրավիճակում», – ասել է Ալիսիան:
Աղբյուրը՝ tert.am