Կարո Հովհաննիսյանն ու Ռիտա Մարգարյանը բաժանվե՞լ են. Մեկնաբանում է դերասանը

Կարո Հովհաննիսյան եւ Ռիտա Մարգարյան զույգն արդեն մեկ տարի է, ինչ հանրության ուշադրության կենտրոնում է: Զոյգը նշանադրվել էր դեռ անցյալ հունվարին, դատելով նրանց լուսանկարներից` կարծես թե նրանք երջանիկ էին միասին: Սակայն վերջին օրերին նկատելի է, որ Ռիտա Մարգարյանն իր ինստագրամյան էջից հեռացրել է Կարոյի հետ լուսանկարները, որոնք բավականին շատ էին: Ավելին` նկատելի է, որ նրանք նաեւ այլեւս չկան միմյանց հետեւորդների շարքում:
Դատելով նշված փաստերից` կարելի է եզրակացնել, որ Ռիտան եւ Կարոն բաժանվել են: Life.panorama.am-ը այս թեմայի շուրջ փորձեց մեկնաբանություն ստանալ դերասան Կարո Հովհաննիսյանից, ով նշեց.
«Նման բան չկա, մենք չեն բաժանվել»:
Իսկ հարցին, թե ինչո՞վ կբացատրի վերոնշյալ հանգամանքները, պատասխանեց.
«Այս պահին զբաղված եմ, այլեւս խոսել չեմ կարող»:
Ավելի ուշ Կարոյի հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ Ռիտա Մարգարյանն այժմ գտնվում է Մոսկվայում:
Աղբյուրը՝ life.panorama.am