«Նրան երկար ենք սպասել»՝ Լալա Մնացականյանը տատիկ է դարձել

Լալա Մնացականյանը տատիկ է դարձել. նրա աղջիկը` Մանեն, դուստր է ունեցել: ՀՀ վաստակավոր արտիստուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ թոռնուհուն երկար են սպասել, նաեւ կատակել է.«Որ իմանայի` տատիկ լինելն այսքան լավ բան է, միանգամից տատիկ կդառնայի»:

Դերասանուհին հայտնել է, որ ուրախությունն անսահման էր, երբ լսել է բարի լուրը.«Այնքան հուզված էի, որ ծննդատան ճանապարհը շփոթեցի, եւ նույն փողոցով մի քանի անգամ վարել եմ ավտոմեքենան: Լավ է՝ ինձ սպասողները հասկացան եւ օգնության շտապեցին»:

Թոռնուհու ծննդից հետո Լալայի կյանքը երկու փուլի է բաժանվել.«Այժմ մտածում եմ` ինչպես էի մինչ այս ապրում առանց նրա: Մեր կյանք այժմ նոր մարդ է եկել՝ թոռնուհի, որի շնորհիվ հասկանում ես՝ քո գոյությունն իմաստավորվում է, եւ կյանքի հրաշալի իմաստը հենց շարունակականության մեջ է»:

Նորաթուխ տատիկը պատմել է նաեւ, որ նկարահանման հրապարակում է իմացել թոռնուհու լույս աշխարհ գալու լուրը.«Ծննդատանն իմ փոխարեն քույրերս էին աղջկաս կողքին, իսկ «Բացիր աչքերդ» սերիալի թիմը մեծ ոգեւորությամբ առաջինն իմ տեսարաններն էր նկարահանում, որ կարողանայի շուտ տեսնել թոռնուհուս: Շատ լավ անձնակազմ ունենք, հենց նրանց հետ էլ հաջորդ օրը նշեցինք մեր Էվայի ծնունդը»:

Աղբյուրը՝ BRAVO.am