Հանրահայտ երգչուհի Լեդի Գագան չեղարկել է իր շուրջերկրյա համերգային շրջագայության եվրոպական հատվածի վերջին 10 համերգները՝ «սաստիկ ցավերի» պատճառով, հայտնում է BBC-ն:
Twitter-ում տեղադրված հայտարարությունում աստղը ներողություն է խնդրել իր երկրպագուներից և նշել է, որ «շատ է ցավում», բայց պետք է առաջին հերթին ուշադրություն հատկացնի «իրեն և իր առողջությանը»:
«Գրեմմի»-ի մրցանակակիր երգչուհին տառապում է ֆիբրոմիալգիայով, որը կարող է ցավ առաջացնել ամբողջ մարմնի շրջանում:
Երգչուհին նշել է, որ «դժվար որոշումը» կայացվել է ուրբաթ՝ «իր բժշկական թիմի աջակցութամբ»:
Փետրվարի 6-ից հնարավոր կլինի դիմել տոմսերի փոխհատուցման համար:Լեդի Գագան արդեն սկսել էր Մեծ Բրիտանիայում իր համերգները՝ ելույթ ունենալով Բիրմինգհեմ Արենայում:Նշվում է, որ երգչուհու համերգային շրջագայության եվրոպական հատվածն արդեն հետաձգվել էր իր հիվանդության պատճառով:
Աղբյուրը՝ tert.am