Քեթի Փերին հետևորդների թվով դարձել է Twitter-ի թագուհի

Twitter միկրոբլոգների ցանցը 330 մլն գրանցված օգտատեր ունի, նրանց թիվը շարունակում է աճել։ Իսկ ու՞մ է հետևում օգտատերերի ստվար զանգվածը։

Twitter-ի ամենահայտնի աստղը երգչուհի Քեթի Փերին է, նրա միկրոբլոգին բաժանորդագրված է 108 մլն մարդ՝ սոցցանցի օգտատերերի ավելի քան 1/3-ը։

Նրան հաջորդում են Ջասթին Բիբերը (105 մլն), Բարաք Օբաման (99.6 մլն), Ռիհաննան (86.1 մլն), Թեյլոր Սվիֆթը (85.8 մլն), Էլեն Դեջեներեսը (76.9 մլն), Լեդի Գագան (76.6), Քրիշտիանու Ռոնալդուն (68.6 մլն), Ջասթին Թիմբերլեյքը (65.1 մլն)։ Տասնյակը եզրափակում է Քիմ Քարդաշյանը՝ 58 մլն հետևորդով, իսկ ահա Instagram-ի թագուհի Սելենա Գոմեսն ընդամենը 56 մլն հետևորդ ունի։
Աղբյուրը՝ 1in.am