Հունվարի 28-ին Լոս Անջելեսում հայոց բանակի 26 ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հատուկ հյուրերի շարքում էր ժողովրդական երգիչ Գագիկ Բադալյանն, ով այդ օրը հանդիսատեսին ներկայացրեց իր նոր երգի պրեմիրերան՝ նվիրված հայոց բանակին ու Հայաստանին:
«Հայաստան» երգի տեսահոլովակի մի մասը նկարահանվել է Հայաստանում, մյուսը՝ Լոս Անջելեսում: Հայաստանում նկարահանված հատվածում երևում են ազգային այնպիսի արժեքներ, ինչպիսին են Մեգերյան կարպետները, խաչքարերը, «Հաղարծին» վանքը: Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Լիան է , իսկ տեսահոլովակի ռեժիսյորը՝ Երվանդ Ռումյանը: Տեսահոլովակը նկարահանել է Grand-Party ընկերությունը:
Նկատենք, որ երգչի գրեթե բոլոր երգերի ու տեսոհոլովակների հիմքում դրված են ազգային արժքեները՝ դրանց առավելագույնս ճիշտ մատուցումը հանդիսատեսին ու ժողովրդական երգի սիրահարներին: