Սուպեր Սաքոյի նոր խայտառակությունը. այսպիսի էժանագին տեսահոլովակ դուք դեռ տեսած չեք լինի

Սուպեր Սաքոն իր «Մի գնա» երգի սկանդալային խոսակցությունները դեռ չմարսած կարծես հիմա էլ նոր սկանդալ է ման գալիս: Ֆրանսիացի հայտնի ռեպերի հետ տեսահոլովակը գոհ-գոհ հրապարակելուց հետո, հիմա էլ փորձում է ինքն իրեն «գերազանցել» ու տեսահոլովակ նկարահանել ոչ ավել, ոչ պակաս  մի Գագիկ ձյաձյայի հետ, ով անկախ իր տարիքից ձգտում է հայտնիության հասնել, բայց արի ու տես, որ նրա անուն-ազգանունը դժվար թե որևէ մեկին մի բան ասի: Չնայած Սուպեր Սաքոն իրենից մի մեծ բան էլ չի ներկայացնում, բայց զարմանալի է, ինչպես է թույլ  տվել , որ իր մասնակցությունը լինի այս խայտառակ տեսահոլովակում, որն առնվազն կարող է մրցել ձախողված ֆոտոշոփի մրցույթներում:

Տպավորություն է ստեղծվում, որ Սուպեր Սաքոն այլևս չգիտի, թե ինչ կարելի է անել, մարդկանց ուշադրությունը գրավելու համար: Կարծես ինչ որ մեկը, ով այս տեսահոլովակի հեղինակն է եղել, լավ է աշխատում երգչի սև PR-ի վրա: Ապսոս Սուպեր Սաքոն դա չի գիտակցում, հավանաբար լսել է ,որ սև PR-ն էլ է երբեմն լավ աշխատում, բայց սրտին շատ է մոտ ընդունել:

LosArmNews.com