Հռիփսիմե Ելինյանի անակնկալը Գրիգոր Դանիելյանի 34–ամյակին

Դերասան Գրիգոր Դանիելյանը երեկ տոնել է ծննդյան տարեդարձը։ Նա որոշել էր չնշել տարեդարձը, սակայն կինը` երգչուհի Հռիփսիմե Ելինյանը, անակնկալ հավաքույթ էր կազմակերպել սիրելիի համար։

Գրիգորը նշեց, որ տարեդարձը նշել չի սիրում, քանի որ աշխատանքի բերումով հաճախ է լինում ուշադրության կենտրոնում, հնարավորության դեպքում, փորձում է խուսափել ուշադրությունից։

«Տարեդարձս սովորաբար նշում եմ ընտանիքիս հետ, միայն մեր 30 ամյակը մեծ շուքով  նշեցինք։ Այսօր Հռիփսիմեն ասաց` արի երկուսով գնանք գինի խմելու, ես չէի ուզում գալ, առաջարկում էի տուն գնալ, սակայն համոզեց։ Շոկի մեջ եմ, չէի սպասում, որ այստեղ կհանդիպենք մեր հարազատ մարդկանց»,– ասաց Գրիգորը։

Նա  հյուրերից հետաքրքրվեց, թե որքան ժամանակ էին ծրագրել այս ամենը և անակնկալի եկավ, որ կինը բավականին երկար ժամանակ է նախապատրաստվել երեկույթին։

Իր հերթին Հռիփսիմեն նշեց, որ ամենաբարդը Գրիգորին ժամանցի կենտրոն բերելն էր, քանի որ նա համառորեն ուզում էր տուն գնալ։

Գրիգորը նշեց, որ օրվա հաճելի սկիզբը եղել է կեսգիշերին։ Նրան շատ է ուրախացրել որդու շնորհավորանքը, քանի որ 9–ամյա Ալբերտոն հայրիկին առաջին անգամ շնորհավորել է ֆեյսբուքյան գրառման միջոցով, բայցի այդ, այս տարի տարեդարձին ներկա էր ընտանիքի նոր անդամը`Ռոբերտոն։ Իր ամենամեծ նվերը Գրիգորը համարում է ընտանիքին, մասնավորապես, երկու որդիներին։

Տոնական տորթը Հռիփսիմեն ընտրել էր «LOVE is…»-ի տեսքով, քանի որ Գրիգորը սիրում է այս մաստակները:) Տորթի մոմերը փչելիս Գրիգորը հատուկ երազանք չի պահում, սակայն նրա հիմնական երազանքներն ու նպատակները կապված են ընտանիքի հետ։

Աղբյուրը՝ life.tert.am