Ամանորը Հայաստանում ընտանիքի հետ դիմավորելուց հետո երգիչ Արամ MP3–ն օրերս մեկնել է ԱՄՆ։ Օվկիանոսից այն կողմ երգիչը համերգ կունենա ամերիկաբնակ հանդիսատեսի համար։ Համերգը կկայանա հունվարի 20–ին։
Արամը հայտնել է, որ ԱՄՆ–ում կանցկացնի մոտ 1 ամիս։ Երգչի կինը` Աննան, ուղեկցում է նրան ԱՄՆ–ում։
2018–ն Արամի համար բուռն է սկսվել։ Փետրվարին ևս նա կմեկնի շրջագայությունների։ Արամն ու Միհրան Ծառուկյանը միասին համերգներ կունենան Եվրոպայի տարբեր քաղաքներում։
Աղբյուրը՝ life.tert.am