Ո՞րն էՄանոյի և Սարգիսի ամենամեծ երազանքը. բլից հարցազրույց

Բլից հարցազրույցին այս անգամ մասնակցեցին դերասաններ, ամուսիններ և ինչպես պարզվեց նաև բավական շատ հարցերում համախոհներ Սարգիս և Մանո Գրիգորյաններին:

Երբ դերասանուհի Մանո Գրիգորյանը մեզ հետ զրույցում անկեղծանում էր, որ իր մոտ ամենից լավ ստացվում է բորշչ եփելը, իր կյանքի ամենահուզիչ պահը եղել է Նոր տարվա գիշերը ամուսնու՝ Սարգիս Գրիգորյանի հետ նշանադրվելն, ու իրենց տանը երբեք խանդի թեմա չի բացվում, հանկարծ Մանոյի մոտ միտք առաջացավ բլից հարցազրույցի մասնակից դարձնել նաև ամուսնուն:

Այնպես որ ներկայացնում ենք մեր բլից հարցերը, որոնց դերասանները պատասխանել են առանձին-առանձին:

Ինչ կասե՞ք «Երկիրը  երկիր չի» ասողներին:

Մանո-Այդ  արտահայտությունն անում են անհաջողակ մարդիկ:

Սարգիս-Ոչ մի բան, թևավոր խոսք է, ընկել է բերանները:

-Ի՞նչ կարելի է անել ձմեռային Երևանում:

Մանո-Կարելի է գնալ կինոթատրոն:

Սարգիս-Խաշ ուտել, քեֆ անել, ընտանիքով լոտո կամ մաֆիա խաղալ:

-Ի՞նչ կարելի է անել, երբ Սարգիսը բարկացած է, բացի խոստանալուց, որ հաջորդ բալիկը տղա է լինելու:

Մանո-Նայել և ժպտալ:

Սարգիս-Եթե բարկացած եմ,  կարելի է ուղղակի ձայնը կտրել:

-Ե՞րբ կարելի է դիմել հեռախոսում ապրող «Սիրիին»:

Մանո-Ես ընդհանրապես կողմ եմ, որ չդիմեմ դրան, չեմ հավատում Սիրիին:

Սարգիս- Չեմ հաստատում տենց ծրագրերի:

-Ձեր ամենամեծ երազանքը…

Մանո-Լինել ներդաշնակ ինքս ինձ հետ:

Սարգիս-Տեսնել հայ ժողովրդին բարեկեցիկ ապրելիս:

-Ձեր աղջիկների մեջ կա՞ն մամայի աղջիկ ու պապայի աղջիկ:

Մանո-Ոչ,  չկան նման տարանջատումներ, իրենք մերն են:

Սարգիս-Ո՞նց չկա, սաղ էլ պապայի աղջիկներն են:

-Ձեր կյանքի ո՞ր իրադարձությունը կուզեք էլ երբեք հետչգա:

Մանո-Ես ետ նայել չեմ սիրում ու կապ չունի ետևում լավ բան է, թե վատ: Լավ է ապրել տվյալ պահով. այն ինչ եղել է, անցել գնացել է:

Սարգիս-Տխուր թեմա է, ծնողներիս մահը:

-Ինչպե՞ս է գրանցած Սարգիսի/Մանոյի անունը Ձեր հեռախոսում:

Մանո– Սարգիսի համարը գրանցված է «Տանգնապ N 1»:

Սարգիս-Մանոյի համարը գրանցել եմ՝ «Մոժոժիկ»:

-Ո՞վ կուզեիք Ամանորին Ձեզ հյուր գար՝ քաղաքական գործիչներից:

Մանո-Ոչ  մեկ:

Սարգիս-Ոչ մեկ:

Այս տարվա ընկեր ձեռքբերման անունը:

Մանո-Աննա:

Սարգիս-Չկա, ես շատ դժվար եմ ընկեր ձեռք բերում, 10 տարվա մեջ 2 ընկեր լինի, թե չէ: Հներն են, լավագույն տղերքը:

-Ի՞նչ կարող են անել Ձեր աղջիկները, երբ Դուք քնած եք:

Մանո-Գան ու գլխիս խփեն, ասեն, որ ինչ-որ բան են ուզում:

Սարգիս-Թողնեն, որ ես քնեմ:

-Կինը փոխում է մազերի գույնը, երբ..

Մանո-Երբ ինչ-որ բան ուզում է իր կյանքում փոխել:

Սարգիս-Երբ նյարդայնանում է կամ սթրեսի մեջ է:

-Ի՞նչ խնդիրների դեպքում  են Ձեր ընկերուհիները/ընկերները Ձեզ զանգահարում:

Մանո-Հիմնականում երբ տխուր են լինում:

Սարգիս-Ցանկացած:

-Եթե իմանաք, որ Ձեր կողակիցը Ձեզ դավաճանում է, Դուք..

Մանո-Ես լուռ հետ կվերադարձնեմ նրան ինձ մոտ:

Սարգիս-Ջանդամը դավաճանի, դա իր խնդիրն է (ծիծաղում է,-հեղ.)

Աղբյուրը՝ ArenaNews.am