Նոր ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին

Օրերս losarmnews.com-ին հայտնի դարձավ, որ Ամերիկայի միացյալ նահանգներում նկարահանվել է գեղարվեստական լիամետրաժ ֆիլմ, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին: Հայաստան, իմ սեր, այդպես է կոչվում Ռումինացի ռեժիսորի կողմից նկարահանված ֆիլմը: Պարզվեց, որ Ֆիլմի ցուցադրումը կազմակերպելու համար, ֆիլմարտադրողները բանակցություններ են վարում Grand-Party ընկերության հետ: Կազմակերպության ներկայացուցիչը մեզ հետ զրույցում ասաց, որ առայժմ բանակցությունների փուլում են: Ըստ նրա ֆիլմը հետաքրքիր է, հատկապես հետաքրքրական է մեր ազգային ողբերգությունը տեսնել օտարի աչքով: Ֆիլմի ռեժիսորը Դիաննա Անգելսոնն է, ռումինացի ով չի կարողացել անտարբեր մնալ 20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործության հանդեպ: Ֆիլմը ամենայն հավանականությամբ կցուցադրվի այս տարվա ապրիլին: Ֆիլմում նկարահանվել են ինչպես հայ, այնպես էլ ամերիկացի և ռումինացի արտիստներ: Սրանից ավել մեր զրուցակիցը չցանկացավ փակագծեր բացել, ասելով որ ամեն բան իր ժամանակին կհայտարարվի:

LosArmNews.com