ՍԵՎԱԴԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ՝ Չինաստանում բնակվող ու ստեղծագործող ժամանակակից հայ գեղանկարիչ

Մանկությունը շատերի համար հեքիաթային մի աշխարհ է՝ պայծառ ու գունեղ։ Տարիների ընթացքում այդ գունեղ գույները խամրում են, ներդաշնակությունը՝ ժամանակ առ ժամանակ վերածվում քաոսի, սակայն անկասկած մնում են մանկական անմեղ աչքերով կյանքին նայող հեքիաթային տպավորություններն ու հիշողությունները։ ՍԵՎԱԴԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ՝ Չինաստանում բնակվող ու ստեղծագործող ժամանակակից հայ գեղանկարիչ, ով իր ստեղծագործություններում փորձում է հավերժացնել ընտանեկան ներդաշնակությունն աշխատասեր հոր, սիրող մոր կամ երջանիկ մանկության տեսարանով։ Միախառնելով տարբեր ներկեր (յուղաներկ, ակրիլ, գուաշ, թանաք) և մեծ ուշադրություն դարձնելով մանր դետալների վրա, միաժամանակ չի անտեսում իր հայկական արմատներն ու հատուկ սիրով, հոգատարությամբ իր ստեղծագործություններում օգտագործում հայ ժողովրդական բանահյուսության տարրեր՝ փոխանցելով բարություն, խաղաղություն, սեր ու ներդաշնակություն․․․

Զ.Ղ.