Եթե ձեզ թվում է, որ բոլոր վաստակավոր արտիստները, այդ թվում ես, արժանի են այդ կոչմանը, չարաչար սխալվում եք:

Երեկ ՀՀ վաստակավոր արտիստի կոչում ստացավ նաև Արմենչիկը: Ով մնաց ստվերում, ում չպետք է տային… Այս և այլ հարցերի շուրջ խոսեցինք երգիչ-երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանի հետ:

laquoerjankutyan-mij-10827.5

Արմենչիկ, Արման Հովհաննիսյան, Հայկո, Անդրե… Նրանք այլևս ՀՀ վաստակավոր արտիստներ են: Հասարակությունը, սակայն, քարկոծում է նրանց՝ այդ կոչմանն արժանանալու համար:

-Երբ, որ Արմենչիկը համերգ է դնում, տոմսերը վաճառվում է, այդ մասին ոչ ոք չի մտածում: Այդ ոնց եղավ՝ Հախվերդյանի տոմսերը չեն գնում, Արմենչիկինը՝ գնում են: Ուրեմն, ժողովուրդը գնահատել է, տվել են: Եթե նորմերը հանդիսատեսի քանակի վերածենք, ապա իրնց հանդիսատեսն ամենից շատն է: Խորհուրդ կտամ թեթև նայել այդ ամենին, դա որևէ նշանակություն չունի:

-Այսօր, փաստորեն, արվեստում խրախուսվում են ռեստորանային երգերը, դրանք են նպաստում արվեստի զարգացմանը և, փաստորեն, այդ որակի երաժշտություն մատուցելու համար շատերն են տիտղոսներ ստանում:

Տիտղոսը չի կարող որևէ կարևոր նշանակություն ունենալ: Տիտղոսը փառքի միջոց է, իսկ փառքն անմարդկային երևույթ է: Ես խորհուրդ կտամ բոլոր ընկերներիս, ովքեր ՙփառք՚ ստանալու հնարավորություն ունեն, դրանց թեթև նայեն:

-Տարիներ առաջ դուք էլ եք վաստակավոր արտիստի կոչում ստացել: Դուք էլ եք «թեթև»  նայել այդ ամենին, որ գնացել եք Բաղրամյան 26, վերջապես, ինչ է ձեզ տվել այդ պատվավոր կոչումը:

-Ես իմ՝ վաստակավոր արտիստի տիտղոսի համար, օրինակ, ամաչում եմ, որովհետև լիքը մարդիկ գիտեմ, ովքեր ճանաչված չեն և որևէ կոչում չունեն, բայց այդ մարդկանց գրած և կատարած երգերը մի ամբողջ գրականություն է: Երեք տարի առաջ շատ ամաչելով գնացել, ստացել եմ և նույնիսկ համերգների ժամանակ չեմ թողնում, որ հայտարարեն այդ մասին: Ես, սկանդալնեից խուսափելու համար, գնացել եմ էդ մեդալը խփել են դոշիս, եկել եմ: Դրանից որևէ բան ինձ մոտ չի փոխվել:

Մեկ-մեկ, որ խմած եմ լինում, գայիշնիկներին ասում եմ, «ես վաստակավոր արտիստ եմ»: Իսկ եթե լուրջ, մարդու համար այդ տիտղոսները որևէ նշանակություն չունեն: Ամեն դեքում, ով ինչ ստանում է, թող բարով ստանա, բարով վայելի: Եթե ձեզ թվում է, որ բոլոր վաստակավոր արտիստները, այդ թվում ես, արժանի են այդ կոչմանը, չարաչար սխալվում եք:

Աղբյուրը՝ Irakan.info