Թուրքիայում նկարահանված Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Ստամբուլում

Թուրքիայի  Ստամբուլ  քաղաքի  Մշակույթի  և  Արվեստների  հիմնադրամը կազմակերպել  է  բիենալե,  որը  տեղի  է   ունենալու  սեպտեմբերի  5-ից  մինչև  նոյեմբերի  1-ը: Պաշտոնական  տվյալներով  բիենալեին մասնակից  են  13 հայ  արվեստագետներ: Այստեղ  առաջին  անգամ ներայացվել են այնպիսի արվեստի  գործեր, որոնք  արծարծում  են Հայոց  ցեղասպանության  հետ կապված  հարցեր:

Հայոց  ցեղասպանության  մասին  պատմող  ֆիլմը  ներկայացվելու  է  Ստամբուլի  բիենալեում հոկտեմբերի  30-ին: Այն  ցեղասպանության  մասին  պատմող  առաջին  ֆիլմն  է, որ նկարվել  է  Թուրքիայում, ռեժիսորներն  են  ազգությամբ  թուրք  Էլա  Ալյամաջը  և  թուրքահայ Արեն  Փերդեջին: Ֆիլմը  կոչվում  է  <<Կորուսյալ  թռչուններ>, որում  գլխավոր  հերոսները  քույր  ու եղբայր  են, և  հենց  նրանց աչքերով  է  ներկայացվում  100 տարի  առաջ  տեղի  ունեցած  ողբերգությունը: Չնայած  այդ  վայրագություններին` նրանք  շարունակում  են  մնալ  իրենց  նախնյաց  հողում: Գլխավոր կերպարները  կերտած  դերասանները  ևս հայ  և  թուրք  են՝ Հերոս Հակոբյանը  և Դիլա  Ուլուջանը, ֆիլմում  նկարահանվել  են  նաև  Թուրքիայում  ապրող  հայեր:

Սա  անշուշտ  առաջընթաց  քայլ  է՝ թուրք  հասարակությանը  լուսավորելու գործընթացում, և, ինչու  ոչ,  մշակութային  փոխհարաբերությունների  սկզբնավորման գործում:

Եղեռնի  մասին  առաջին  ֆիլմը՝ <<Հոգիների աճուրդը> նկարահանվել  է  1919թ.  Հոլիվուդում: Ցեղասպանության  թեմային  անդրադարձած  ֆիլմեր  են  << Ամերիկա, Ամերիկա>>, <<Արարատը>>, <<Մայրիկ>>, <<Արտույտների  ագարակը>>…

ԱՐՓԻ