«Ամբոխներին խելագարված` բարև, բարև»

«Ամբոխներին խելագարված` բարև, բարև»- այսպիսի խորագրով միջոցառում է կազմակերպել Կալիֆորնիայի USC համալսարանի հայագիտության բաժինը` նվիրված Հայաստանի անկախ կինեմատոգրաֆիայի 25 ամյակին: Միջոցառումն իրենից ներկայացնում է ֆիլմերի ցուցադրում, որոնք նկարահանվել են վերջին 25 տարիներին:

Ըստ կազմակերպիչների` միջոցառման խորագիրը իրենք վերցրել են Եղիշե Չարենցի համանուն պոեմից, որում մեծարվում է ամբոխների պայքարը: Այս դեպքում նրանք ցանկանում են հիշատակել 1991 թ. ապստամբությունները, ժողովրդի պահանջներն ու պայքարը, որին հետևեց սովետական միության փլուզումն ու Հայաստանի անկախացումը: Թեպետ Չարենցը մեծարում է ամբոխների պայքարը, ֆիլմերում, սակայն, չի փառաբանվում այն, այլ ողջունվում է այն տոկունությունը, որ ունեցանք հասարակական փոխակերպումների այդ թեժ պայքարն անցնելիս, փոխակերպումներ, որոնք բնույթով անկանխատեսելի էին, անհայտ, բայց և հուսադրող:

Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին` կիրակի օրը` ժամը 3-7ը` Փասադենայի «Laemmle’s» կինոթատրոնում:

Լյուդմիլա Գրիգորյան