Մի օր հայտնվելով անապատում ստեղծագործող ու հետաքրքիր մարդկանցով շրջապատված` երիտասարդ արվեստագետ Արի Ֆարարույն որոշում է վերցնել տեսախցիկն ու փորձարկումներ անել:
Դիմելով նորարարական հնարամիտ հնարքների, օգտագործելով երկար դիրքեր, տարօրինակ հեռանկարներ ու լայն անկյուններ` ստեղծում է մի շարք սյուրռեալիստական լուսանկարներ, որոնք հաճախ համեմատում են Սալվադոր Դալիի գեղանկարչության հետ:
Երիտասարդ, ով անհագուրդ ցանկություն ունի փորձելու ամեն ինչ` օգտագործելով տեխնիկայի բոլոր հնարքներն ու իր երեվակայությունը:
Լոս Անջելեսում կայացած երիտասարդ լուսանկարիչ Արի Ֆարարույը հայտնի իր լուսանկարչական էֆեկտներով, համարձակ ու անսահման երևակայությամբ, ստեղծել է նոր դիմանկարների ֆոտոշարք` սյուրռեալիստական, ֆուտուրիստական:
Դիմանկարների յուրահատկությունն այն է, որ լուսանկարներում դեմքը բացակայում է: Լուսանկարչության գործընթացում օգտագործելով մի քանի մանիպուլյացիաներ` մեկ շաբաթում լուսանկարել է շարքը և միայն մի քանիսի վրա առանձին ժամանակ ծախսել` Photoshop ծրագրի մեջ խմբագրելու համար:
Անեզր ու անճանաչելի է ստեղծագործ մարդու բնությունը: Ինչեր ասես, որ չի ծնի այդ բնության և երևակայության բախումը:
Զառա Ղազարյան