Ոստիկանների միջոցով իշխանությունը վերջին ճիգերն է գործադրում. Գեղամ Մանուկյանը Մեծամորից եկող երթի մեջ է

Ընդդիմության խումբը, որը երեկ քայլերթ էր սկսել Սարդարապատից, այսօր շարունակում երթը՝ Մեծամորից դեպի Երևան։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքացիները ողջունում են իրենց և միանում շարժմանը. «Քաղաքացիներից շատերը կանգնում և մեր կարգախոսներն են բացականչում, որոշները ասում են, որ սխալվել են 2018-ին և 2021-ին և հասկացել են, որ խաբվել են»,- ասաց նա։

Անդրադառնալով մայրաքաղաքում ակցիաների ընթացքում ոստիկանների գործողություններին՝ Մանուկանն ասաց, որ իշխանությունները վերջին ճիգերն են գործադրում ոստիկանների միջոցով շարժումը ճնշելու համար։

Հիշեցնենք, որ Դիմադրության շարժման արդեն 4 խումբ Իջևանից, Տիգրանաշենից, Ապարանից և Սարդարապատից քայլերթով գալիս է Երևան։ Վաղը 5-րդ խումբը քայլեր կսկսի Գյումրիից: