Ստեփան Դանիելյան. ՔՊ-ները պետք է հասկանան, որ Գերագույն Ճգնաժամի հետ իրենք անցնելու ճանապարհ այլևս չունեն

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

«Լինենք իրատես, այս կառավարությունն այլևս գոյություն չունի: Ճիշտ է, ֆիզիկապես այն դեռ կա, բայց՝ ֆիզիկապես, սակայն անգործունյա է, բարոյապես ավարտված է:

Կառավարության տապալումը պարզ տեխնիկայի հարց է, սակայն ամբողջ խնդիրը գոյություն ունեցող համատարած անվստահության մթնոլորտն է, այսինքն հիմնական խնդիրը ոչ թե այս կառավարության հեռացումն է, այլ նոր հնարավոր կառավարություն հանդեպ վստահության խնդիրը: Բնականաբար, եթե չկա վստահություն հնարավոր նոր կառավարության կազմի հանդեպ, ֆիզիկապես դեռևս գոյություն ունեցող այս կառավարության կյանքը երկարաձգվում է, նոր ճգնաժամներ առաջացնելով:

Այս պահին ելքը մեկն է՝ Ճգնաժամի աղբյուր հանդիսացող անձը հեռանում է, խորհրդարանը դեռևս մնում է, նոր միացյալ կառավարություն է կազմվում՝ ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն: Հետո կերևա, մեզ հիմա ժամանակավոր լուծումներ են պետք:

Հ.Գ. ՔՊ-ները պետք է հասկանան, որ Գերագույն Ճգնաժամի հետ իրենք անցնելու  ճանապարհ այլևս չունեն: Իրենց և մեզ համար այս պահին մեկ տարբերակ կա»։