Վեց համայնքներում մեկնարկեց քարոզարշավը

Հայաստանի վեց համայնքներում՝ Գյումրիում, Գորիսում, Մեղրիում, Տեղում, Տաթևում, Դիլիջանում այսօր մեկնարկեց նախընտրական քարոզարշավը։

Այս համայնքներում հոկտեմբերի 17-ին նախատեսված են համամասնական ՏԻՄ ընտրություններ, որոնց արդյունքում կկազմավորվի ավագանին ու կընտրվի համայնքապետ։

Հիշեցնենք, որ Գյումրիում պայքարում են տասը քաղաքական ուժեր, Գորիսում՝ չորս ուժեր, Դիլիջանում՝ հինգ քաղաքական ուժ, Մեղրիում՝ չորս քաղաքական ուժ, Տաթևում՝ երեք, Տեղում՝ երկու։

Թեկնածուների առաջադրումը մեկնարկել էր սեպտեմբերի 2-ին, ավարտվել է սեպտեմբերի 12-ին։ Կուսակցությունների ու դրանց դաշինքների ընտրական ցուցակների գրանցումն իրականացվել է  սեպտեմբերի 12-17-ը։

Նախընտրական քարոզչությունը կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Քվեաթերթիկները կտպագրվեն հոկտեմբերի 7-14-ը։