Նրանք այնպես կզղջան, ինչպես երբեք ոչ մի բանի համար չեն զղջացել․ Պուտինը՝ սադրիչների մասին

Հուսով եմ՝ ոչ ոք չի մտածի Ռուսաստանի հետ հարաբերություններում «կարմիր գիծն» անցնելու մասին. իսկ թե որտեղով այն կանցնի, Մոսկվան ինքը կորոշի կոնկրետ դեպքերի համար: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում:

«Մենք ուզում ենք բարելավել հարաբերությունները նույնիսկ նրանց հետ, ում հետ դրանք լավ չեն: Մենք չենք ուզում կամուրջներ այրել: Բայց եթե ինչ-որ մեկը ընկալում է մեր մտադրությունները որպես թուլություն և ցանկանում է ինքը պայթեցնել այդ կամուրջները, ապա նա պետք է իմանա, որ պատասխանը կլինի արագ, ասիմետրիկ և կոշտ»,- շեշտել է նա: