«Մենք կարող ենք ապահովել այնպիսի ընտրությունների անցկացում, որ դրանք բողոքարկելու առիթ չլինի». Փաշինյանը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում

Նիկոլ Փաշինյանը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները երկրում այնպես կանցկացվեն, որպեսզի դրանք բողոքարկելու առիթ չլինի:

Փաշինյանի խոսքով՝ 2018 թվականին կայացած ընտրությունները, որոնց արդյունքում նա վարչապետ դարձավ, «եզակի էին այն առումով, որ 1996 թվականից ի վեր առաջին անգամ չէին բողոքարկվել Սահմանադրական դատարանում»:

«Մեզ հաջողվել է ապահովել ամբողջովին թափանցիկ, ազատ և արդար ընտրություններ, որոնց արդյունքներն ընդունվել են բոլորի կողմից: Դրանք նաև բարձր գնահատական էին ստացել միջազգային դիտորդական կառույցների կողմից: Համոզված եմ, որ կայանալիք ընտրությունները ևս կանցնեն բարձր մակարդակով: Վստահ եմ, որ այս անգամ ևս մեր ժողովուրդն իր ազատ կամարտահայտմամբ կկազմավորի լեգիտիմ իշխանություն: Մենք կարող ենք ապահովել այնպիսի ընտրությունների անցկացում, որ դրանք բողոքարկելու առիթ չլինի»,- նշել է Փաշինյանը: