Փաշինյանը գնահատել է այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու հավանականությունը

Նիկոլ Փաշինյանը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում անդրադարձել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու հավանականության մասին կխոսի միայն ընտրությունների ավարտին:

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայում պատրաստվում է ընտրություններին և քննարկումներն այդ առումով շարունակվում են: Ինչ վերաբերում է կոալիցիայի ձևավորմանը, այդ մասին հնարավոր կլինի խոսել միայն ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո»,- ասել է Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իր գլխավորած կուսակցությունն ընտրություններին կմասնակցի ինքնուրույն կամ այլ ուժերի հետ դաշինքով:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել էր նաև, որ ընտրություններն այնպես կկազմակերպվեն, որ դրանց արդյունքները բողոքարկելու առիթ չլինի: