Հայ ազգի ողջ ողբերգությունը կայանում է նրանում, որ Փաշինյանը այդպես էլ չդարձավ վարչապետ, նրա անձնային որակները որևէ կերպ չեն համապատասխանում նրա զբաղեցրած պաշտոնին. Ա. Սաղաթելյան. «Սպուտնիկ Արմենիա»

Նիկոլ Փաշինյանի անձնային որակները որևէ կերպ չեն համապատասխանում նրա զբաղեցրած պաշտոնին: «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար- գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը՝ մեկնաբանելով վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։

Նա հիշեցրել է՝ Նիկոլ Փաշինյանն իշխանություն է եկել երեսուն տարի կուտակված հիասթափության ու էյֆորիայի ֆոնին՝ օգտագործելով բոլորին հայտնի տեխնոլոգիաները, բայց դա չէր նշանակում, որ նա պատրաստ էր վարչապետի պաշտոնը զբաղեցնելուն: Նրա կարծիքով, հայ ազգի ողջ ողբերգությունը կայանում է նրանում, որ Փաշինյանը այդպես էլ չդարձավ վարչապետ, նա չունի բավարար կարողություններ տեղեկատվություն ստանալու, տարածելու և մշակելու համար:

«Վարչապետը պարտավոր չէ փորձագետ լինել, բայց պարտավոր է փորձել ազնիվ լինել: Նա այժմ իրեն պահում է որպես թերթի խմբագիր, ով պետք է վաճառի հաջորդ վաղվա տպաքանակը»,- նշել է Սաղաթելյանը:

Սաղաթելյանի խոսքով, նրա՝ պատրաստվածության, ինտելեկտի պակասը, ինչպես նաև վախը Փաշինյանին դարձել են վախեցած մարդ։