ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը չեն մասնակցում այս պահին Փաշինյանի կողմից անցկացվող Անվտանգության խորհրդի նիստին

Mediaport-ի թղթակիցը ֆիքսեց, որ կառավարության շենք մտած պաշտոնյաների թվում նախագահն ու ԳՇ պետը չկային: Ավելի վաղ հայտնել էինք, որ իշխանության ներսում քաոս է. Փաշինյանը առավոտյան անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Ուժային և հրամանատարական անձնակազմը հրաժարվում է կատարել Նիկոլ Փաշինյանի հրահանգները՝ պատճառաբանելով, որ իրենք դուրս չեն գալու բանակի դեմ