Կինեմատոգրաֆիստների եւ պրոֆեսիոնալ կինեմատոգրաֆիական կազմակերպությունների, ինչպես նաև Ռուսաստանի «Կինոսոյուզ» միավորումների միության անդամները պահանջել են անհապաղ ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին եւ նրա կողմնակիցներին, անաչառ հետաքննել ընդդիմադիրի դեմ կատարված մահափորձը:
«Կինոսոյուզում» հայտարարել են, որ աջակցում են նրանց, «ովքեր ստեղծում են ազնիվ, ակտուալ ֆիլմեր ՝ անկախ դրանց ձեւաչափից եւ ժանրից»:
«Մեծ արձագանք ունեն Ալեքսեյ Նավալնիի եւ նրա նկարահանող խմբի «Ճայը», «Նա ձեզ Դեմոնը չէ», «Պուտինի պալատը» ֆիլմերը»,- ասված է ուղերձում:
Դիմումի հեղինակները հավելել են, որ Նավալնիի հետաքննությունները «դիտել է ավելի մեծ թվով հանդիսատես, քան ցանկացած հայրենական բլոկբաստեր, եւ գնահատել են պրոֆեսիոնալ կինոընկերություն»:
«Ալեքսեյ Նավալնիին եւ նրա գործընկերներին իրենց գործունեության համար պատժելու փորձը ծանր հանցագործություն է ազատության դեմ, դրա համար էլ պահանջում ենք անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին ։ Մենք պահանջում ենք նրա կյանքի դեմ մահափորձի հետեւողական եւ անկողմնակալ հետաքննություն»- նշվում է ուղերձում ։
Դիմումը ստորագրել է կինոարդյունաբերության 31 գործիչ, մասնավորապես, ռեժիսորներ Վիտալի Մանսկինը, Անդրեյ Պրոշկինը, Ռուստամ Իբրահիմբեկովը, Բորիս Խլեբնիկովը, կինոթատրոնների սեփականատերերի ասոցիացիայի ղեկավար Օլեգ Բերեզինը, դրամատուրգի Ալեքսանդր Գելմանը եւ Յուլիա Գլեզարովան:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանցի քաղաքական գործիչ և բլոգեր Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից Ռուսաստան է վերադարձել և ձերբակալվել օդանավակայանում, ինչից հետո երկրում ցույցեր սկսվեցին՝ ի աջակցություն Նավալնիի: