Շուշիում հրդեհ է բռնկվել

Շուշիի հինգհարկանի շենքում այրվել է 4-սենյականոց բնակարան՝ 70 մ2 ընդհանուր մակերեսով:

Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: Շենքի մյուս բնակարանները և տանիքի մնացած մասը կրակից չեն տուժել: Հրդեհը մարվել է հրշեջ պահպանության ստորաբաժանումների կողմից։

freenews.am